Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 227000-ը
Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 919 նոր դեպք։ Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում հաղորդել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Ինչպես տեղեկացրել է Քոջան, հուլիսի 27-ին Թուրքիայում կատարվել է 45․283 ախտորոշիչ թեստ։ Երկրում մինչ օրս կատարված թեստավորումների թիվը հասել է 4 մլն 617․971-ի, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 227․019։
Վերջին մեկ օրվա ընթացքում այդ երկրում կորոնավիրուսի պատճառով մահացել է ևս 17 մարդ, այսպիսով, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5․630-ի։ Մեկ օրում առողջացել է 982 հիվանդ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 210.469։
Ներկա պահին վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 1․263 հիվանդ։
Կարծիքներ