80-ամյա ճապոնացին Microsoft Excel-ով նկարչական «գլուխգործոցներ» է ստեղծում (լուսանկարներ)
Ճապոնիայի 80-ամյա բնակիչ Տացուո Հորիուչին ամբողջ աշխարհում հայտնի է նկարելու իր յուրահատուկ հմտություններով։ Իր «գլուխգործոցները» ստեղծելու համար ճապոնացին մատիտների, գրիչների կամ ներկերի փոխարեն օգտվում է Microsoft Excel ծրագրից, գրում է Bored Panda-ն։
Մոտ 20 տարի առաջ թոշակի անցնելուց հետ Հորիուչին ինքն իրեն նոր մարտահրավեր է նետել․ 80-ամյա թոշակառուն որոշել է նկարչությամբ զբաղվել, սակայն նկարչական պարագաների վրա գումար ծախսելու փոխարեն նախընտրել է Microsoft Excel ծրագիրը։
Ստեղծագործական գործունեության վեցերորդ տարում Հորիուչին իր աշխատանքները ներկայացրել է Excel Authoshape Art Contest-ին և հաղթել է գլխավոր մրցանակը:
Նրա աշխատանքները ցուցադրվում են տարբեր ցուցահանդեսներում։
Կարծիքներ