Երկու մարդ վարչապետի պաշտոնում

Երկու մարդ վարչապետի պաշտոնում

Պատմության մեջ առաջին անգամ Իռլանդիայում վարչապետի պաշտոնը կկիսի երկու մարդ, հաղորդում է DW-ը։

Այդ մասին հայտնի է դարձել շաբաթ՝ հունիսի 27-ին, երբ երկրում ավարտվել են կոալիցիոն կառավարություն ստեղծելու մասին բանակցությունները։

Վարչապետի պաշտոնը 2.5 տարով կզբաղեցնի «Ֆիանա ֆոյլ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Միխոլ Մարտինը։ Այնուհետեւ նա կազատի պաշտոնը եւ նույն ժամկետով այն կզբաղեցնի «ֆինե գել» կոնսերվատիվ կուսակցության ներկայացուցիչ Լեո Վարադքարը։

Իռլանդիայում ընտրությունները տեղի են ունեցել փետրվարին։ Բարդագույն կոալիցիոն բանակցությունները տեւել են չորս ամիս։ Կուսակցությունում երկար ժամանակ չէին կարող համաձայնության գալ, այնուհետեւ բանակցություններին խոչընդոտել էր կորոնավիրուսի համավարակը։

Կոալիցիայի կազմում նաեւ ներառվել էին «կանաչները»։ «Շին Ֆեյն» արմատական կուսակցությունն ընտրությունների արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչը մեծ հաջողություն էր կուսակցության համար, սակայն կոալիցիայի կազմում չէր հայտնվել։

59-ամյա Մարտինը կրթությամբ ուսուցիչ է, տարբեր տարիներին նա զբաղեցրել է կրթության, առողջապահության, ձեռնարկատիրության նախարարների պաշտոնները, ինչպես նաեւ որոշ ժամանակ աշխատել է Իռլանդիայի ԱԳ նախարարի պաշտոնում եւ զբաղեցրել Քորքի քաղաքապետի պաշտոնը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում