Շարունակվում է շարժասանդուղքների արդիականացումը մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
«Սասունցի Դավիթ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։ Նոր շարժասանդուղքները գործարկվել են և արդեն սպասարկում են ուղևորներին՝ ապահովելով սահուն և անխափան մուտք ու ելք կայարան։
Միաժամանակ, «Զորավար Անդրանիկ» կայարանում մեկնարկել են հին շարժասանդուղքների ապամոնտաժման աշխատանքները՝ նախապատրաստելով դրանք նոր շարժասանդուղքներով փոխարինելուն։
Այս գործընթացը հանդիսանում է մետրոպոլիտենի տեխնիկական վերազինման մաս և իրականացվում է ըստ հաստատված ժամանակացույցի։
Կարծիքներ