Ներոնը վառեց Հռոմը, Էրդողանն էլ վառում է Թուրքիան.‎ Քըլըչդարօղլու

Ներոնը վառեց Հռոմը, Էրդողանն էլ վառում է Թուրքիան.‎ Քըլըչդարօղլու

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական»‎ կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում անկացված ԺՀԿ ժողովի ընթացքում։

Այս մասին գրում է ermenihaber-ը:

Քըլըչդարօղլուն քննադատել է երկրի ներկայիս իշխանությունների տնտեսական վատ քաղաքականությունը՝ ասելով. «Մենք իրականացվող գործընթացը համարում ենք տնտեսական բնաջնջում»‎։

Այդ ամենն ընդդիմադիր կուսակցության առաջնորդը բացատրում է 2023-ի մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքի մեծացմամբ։ Նշված ժամանակահատվածում այն միայն աճել է 900 մլրդ լիրայով։

Նա նաև անդրադարձել է երկրում մամուլի ազատության սահմանափակմանը՝ հիշեցնելով, որ հուլիսի 24-ին լրացել է Թուրքիայում մամուլի գրաքաննադատության վերացման 115-րդ տարելիցը։

Քըլըդարօղլուն նշել է, որ Թուրքիայի բանտերում բազմաթիվ լրագրողներ կան։

«Մենք ականատես ենք լինում մամուլի նկատմամբ կիրառվող ճնշումներին, ինչպես նաև գիտենք, որ ճշմարիտ լուրերի հրապարակումն արգելափակվում է։ Թուրքիան մամուլի ազատություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 165-րդ տեղը»‎,- հավելել է ընդդիմադիր քաղաքական գործիչը։

ԺՀԿ առաջնորդը նաև զուգահեռներ է անկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հռոմի Ներոն կայսեր միջև՝ նշելով.

«‎Ներոնը վառել է Հռոմը, Էրդողանն էլ վառում է Թուրքիան»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում