Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Լաչինի միջանցքում, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Զոհեր և վիրավորներ չկան:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Լաչինի միջանցքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստի առնչությամբ։
Կարծիքներ