Երևան-Երասխ ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատար մեքենան. կա տուժած

Երևան-Երասխ ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատար մեքենան. կա տուժած

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 25-ամյա Արմեն Ն.-ի վարած «ГАЗ 5201» մակնիշի և 25-ամյա Ստյոպա Է.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևոր Երևանի բնակիչ 58-ամյա Նարինե Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում