Լեռնային Ղարաբաղում հակատանկային ականի պայթյունից 5 ադրբեջանցի է զոհվել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլիի շրջանում հակատանկային արկի պայթյունի հետևանքով 5 մարդու մահվան մասին:Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը։
« Նոյեմբերի 28-ին 15անց 20-ին Ադրբեջանի քաղաքացիներ Հաջիև Շաքիր Մագերամ օղլուն, Հաջիև Ֆիրուդին Մագերամ օղլուն, Հուսեյնով Զուլֆյուգար Ադիշիրին օղլուն, Հաջիև Էլմինազ Մագերաը և Ադիլզադե Զիբեյդա Շաքիրը զոհվել են Ֆիզուլիի շրջանում : Նախնական վարկածով նրանց Toyota (90-BL-558 մակնիշի մեքենան պայթել է հակատանկային արկի պատճառով »,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, նաև, որ դատախազության մասնագետները դիակների և տեղանքի զննություն են կատարել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կարծիքներ