Կորոնավիրուսի բռնկում է սկսվել «Չելսիում»

Կորոնավիրուսի բռնկում է սկսվել «Չելսիում»

Լոնդոնի «Չելսիում» կորոնավիրուսի բռնկում է սկսվել: Ակումբը հաստատել է, որ մի քանի ֆուտբոլիստներ կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել, հաղորդում է Daily Mail-ը:

The Sun-ը գրում է, որ ինքնամեկուսացման մեջ են գտնվում պաշտպան Ֆակայո Տոմորին, կիսապաշտպաններ Կրիստիան Պուլիշիչն ու Մեյսոն Մաունթը և հարձակվող Տեմի Աբրահամը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Չելսին» սեպտեմբերի 14-ին մրցելու է «Բրայթոնի» հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում