Բնական միջոց բազմաթիվ հիվանդությունների դեմ. ինչով է օգտակար բազուկը
Դիետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել բազուկը սրտանոթային հիվանդությունների կանխման, աղեստամոքսային համակարգի աշխատանքի բարելավման համար:
Մասնագետները նշում են, որ բազուկը անհրաժեշտ սննդարար նյութերի եւ միներալների հրաշալի աղբյուր է: Բազուկը հարուստ է А եւ С վիտամիններով, պարունակում է թիամին, նիացին, երկաթ, կալցիում, ֆոսֆոր,սպիտակուցներ:
Այդ բանջարեղենի 100 գրամը պարունակում է 128 միլիգրամ ալկալոիդներ, 16 մգ ստերոիդներ,6 մգ ֆլավոնոիդներ, 115 մգ տերպենոիդներ, 3 մգ սապոնիններ,11 մգ բետա-կարոտիններ:
Նման պարունակության շնորհիվ բազուկը պաշտպանում է ներքին օրգանները բորբոքումներից, բարելավում արյան ճնշումը: Բացի այդ,այն ուժեղացնում է դետոքսիկացիայի բնական գործընթացը,որը ընթանում է լյարդում, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում է աղիների աշխատանքը:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս բազուկն ուտել կամ հում կամ խորոված: Եթե շաքարային դիաբետ ունեք, բազուկը ճաշացանկում ներառելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
Կարծիքներ