Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9, այնուհետև կբարձրանա 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում հունիսի 2-ի ցերեկը, 5-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-4-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Հունիսի 5-6-ի գիշերը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-7-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևանում հունիսի 2-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 6-ի կեսօրից հետո հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Կարծիքներ