Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

Փետրվարի 20-ին, ժամը 11։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուղնի գյուղից Երևան տանող ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։
Կարծիքներ