Տարիներ առաջ, հենց իրենց տան բակում խաղալիս մահացել է նրա եղբայրը, օրերս էլ նա մահացավ՝ հակառակորդի գնդակից...
Կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանն իմ ծննդավայր Ճամբարակից էր։ Տարիներ առաջ, հենց իրենց տան բակում խաղալիս մահացել է նրա եղբայրը՝ Ճամբարակի զորամասից պատահական արձակված կրակոցից։ Այդ դժբախտ դեպքից հետո ծնված Սմբատին ծնողները հանգուցյալ որդու անունով են կոչել։ Օրերս էլ նա մահացավ՝ հակառակորդի գնդակից...
Լրագրող Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծիքներ