Ֆելիքս Ցոլակյանն ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հիմնադրման օրվա կապակցությամբ
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հիմնադրման օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ գործընկերներ,
սրտանց շնորհավորում եմ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հիմնադրման 29-րդ ամյակի առթիվ:
Գտնվելով սեյսմիկ վտանգի գոտում՝ մեր ժողովուրդը, ցավոք, անցյալում ունեցել է երկրաշարժերի ներգործության ողբերգական հետևանքներ:
Կարևորելով բնակչության սեյսմիկ ռիսկի նվազեցման և սեյսմիկ անվտանգության ապահովմանն ուղղված ձեր ջանքերը՝ մաղթում եմ ձեզ, մեզ՝ բոլորիս, անցնցում օրեր, անխափան աշխատանք:
Շնորհակալություն եմ հայտնում ամենօրյա նվիրումի և պատրաստակամության համար»:
Կարծիքներ