Հայաստան ժամանած Սամանտա Փաուերը գիրք ունի հեղինակած, որում պատմում է Հայոց Ցեղասպանության և Սողոմոն Թեհլերյանի մասին
Քչերն գիտեն, թե ով է այսօր Հայաստան ժամանած Սամանտա Փաուերը: Ու ցավալի է, որ այսօր ոչ ոք չհիշատակեց այս մասին: Իմ ձեռքերում է նրա հեղինակած գիրքը` «Ամերիկան ցեղասպանությունների դարում», որը 2002 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Գրքի առաջին գլխում նա գրել է Հայոց ցեղասպանության ու հատկապես, Սողոմոն Թեհլերյանի մասին (նրա նկարը զետեղված է)` գլուխն անվանելով ռասսայական սպանդ: Այդ ժամանակ դեռ ցեղասպանություն բառը գործածության մեջ չէր մտել Ռաֆայել Լեմկինի կողմից: Ես կարծում եմ, որ նա շատ լավ է զգում հայերին և մեր ցավն ու տագնապները:
Աբել Սիմոնյանի Ֆեյսբուքի էջից:
Կարծիքներ