Լոնդոնը չի կարողանա Չինաստանին խանգարել՝ թույլ չտալու Հոնկոնգի բնակիչների մուտքը Մեծ Բրիտանիա
Լոնդոնը քիչ հնարավորություններ ունի ՉԺՀ-ին խանգարելու, եթե Չինաստանի կառավարությունը խոչընդոտի Հոնկոնգի բնակիչների ուղևորվելուն Մեծ Բրիտանիա: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Դոմինիկ Ռաաբը:
Հանդես գալով ITV հեռուստաալիքով՝ նա նշել է, որ Չինաստանը բարձր է գնահատում իր միջազգային համբավը, որը կարող է խախտել Հոնկոնգի ազգային անվտանգության մասին նոր օրենքը, սակայն ոչ այն աստիճանի, որպեսզի չշարունակի դրա իրագործումը: Հոնկոնգի ազգային անվտանգության մասին նոր օրենքը կտրուկ քննադատություն է առաջացրել ԱՄՆ-ում և Արևմուտքում, որտեղ Պեկինին մեղադրել են դիվանագիտական սկզբունքները խախտելու և ՉԺՀ-ի հատուկ ինքնավար շրջանի ինքնավարության մակարդակը նվազեցնելու մեջ՝ հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ