Որքան գումար է ծախսվելու Երևանում ամանորյա տոնական ձևավորման համար. Գրիգորյանը մանրամասնել է

Որքան գումար է ծախսվելու Երևանում ամանորյա տոնական ձևավորման համար. Գրիգորյանը մանրամասնել է

«Եթե ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովել, եթե ուզում ենք՝ մեր երևանցիները նորմալ տոնակատարություն ունենան, պետք է ամեն տարի շարունակական ներդրումներ անենք»:

Լրագրողների հետ հանդիպմանը խոսելով մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման մասին՝ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Սխալ է այն պնդումը, թե ծախսերի առումով տարեցտարի ռեկորդ ենք սահմանում։ 2022-23 թվականներին ծախսել ենք 600 մլն դրամ։ Դա այն տարին էր, երբ մենք շատ գումար ներդրեցինք, սարքավորումներ ձեռք բերեցինք, որոնք արդեն երրորդ տարին է՝ օգտագործում ենք։ Այդ տարի հրապարակում գլխավոր շատրվանի ձևավորում չենք ունեցել, սուրբծննդյան տոնավաճառն այն որակին չէր, ինչպիսին կուզեինք տեսնել։ Նախորդ տարվա ընթացքում ծախսել ենք 626 մլն 926 հազար դրամ։ Ձեռք ենք բերել սուրբծննդյան տոնավաճառի տնակները, դրանք այս տարի կօգտագործենք»,- մանրամասնեց փոխքաղաքապետը։

Նրա խոսքով՝ այս տարվա բյուջեն ավելի պակաս է, քան անցած տարվանն է եղել՝ 549 մլն 706 հազար դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում