Արցախի նախագահը փաստաբանների հետ քննարկել է նրանց գործունեության իրականացման ընթացքում ծագած խնդիրները

Արցախի նախագահը փաստաբանների հետ քննարկել է նրանց գործունեության իրականացման ընթացքում ծագած խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին ընդունել է  մի խումբ փաստաբանների։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են  փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ծագած խնդիրները, անդրադարձ է կատարվել փաստաբանների` օրենքով սահմանված  պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերին։

Ըստ աղբյուրի՝ նախագահ Հարությունյանը ընդգծել  է մարդու իրավունքների  պաշտպանության ոլորտում գործող բոլոր  շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտադրելով գործադիր իշխանության հանձնառությունը հնարավորինս նպաստելու այդ նպատակի իրականացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում