Ադրբեջանն ու Հայաստանը առաջիկա օրերին բարձր մակարդակի բանակցություններ կվարեն. Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանը առաջիկա օրերին բարձր մակարդակի բանակցություններ կվարեն. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է առաջիկա օրերին Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունների մասին խաղաղության պայմանագրի շուրջ և ակնկալում է դիրքորոշումների հետագա մերձեցում։

«Մեր դիրքորոշումը խաղաղ բանակցությունների վերաբերյալ հստակ է, տրամաբանական՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։ Ես կարծում եմ, որ այս սկզբունքների հիման, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ կան նման հնարավորություններ»,- ինչպես գրում է «Հայկական Ժամանակը»՝ ասել է Ալիևը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման առաջին կիսամյակի արդյունքներին նվիրված հանդիպմանը։

Երկրի ղեկավարը նշել է, որ մի քանի օրից ծրագրված բանակցությունների վերջին փուլերն ու բարձր մակարդակի շփումները նպատակ ունեն էլ ավելի մոտենալ խաղաղ համաձայնագրին։

«Մենք սա ենք ուզում, այս նախաձեռնությունն ենք առաջ քաշում։ Սակայն նորից եմ ասում՝ ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից, հակառակ կողմը նույնպես պետք է պատրաստ լինի դրան և բառերով ասված սկզբունքները թղթին փոխանցի»,- ասել է Ալիևը:

Նա ընդգծել է նաև Հայաստանի դիրքորոշման առաջընթացը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում