Ռուսաստանը վերսկսում Է Աբխազիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը

Ռուսաստանը վերսկսում Է Աբխազիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը

Օգոստոսի 7-ից Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ կվերսկսվի երկաթուղային մարդատար հաղորդակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Աբխազական երկաթուղի»-ում (ԱԵԹ): «Օգոստոսի 1-ից Ռուսաստանը եւ Աբխազիան հանել են սահմանները հատելու սահմանափակումները:

«Օգոստոսի 7-ից կվերսկսվի Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը: Մասնավորապես, Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի հետ: Իսկ օգոստոսի 15-ից՝ Սամարայի հետ»,-ասել Է ԱԵԹ-ի ներկայացուցիչը: Աբխազիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը կազմում Է 109, ապաքինվել Է 37 հիվանդ: Երեք մարդ մահացել Է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 18 միլիոն դեպք, ավելի քան 696 հազար մարդ մահացել Է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում