«Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը՝ Զվարթնոցում

«Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը՝ Զվարթնոցում

«Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին, Արմավիրի մարզի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում: Ծրագրի ընթացքում՝ ժամը 17։30-ից սկսած կանցկացվի «Արի խաղանք ավանդական խաղեր» խորագրով մասնակցային խաղ-փառատոնը, ժամը 20։00-ին՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես կգա «ԽԱՂ» ներկայացումով:

Ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և եվրոպական մի շարք երկրների դեսպաններ։

Միջոցառման մուտքն ազատ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում