Չինաստանը բողոք է հայտնել Հոնկոնգի վերաբերյալ ԱՄՆ-ի հուշագրի պատճառով

Չինաստանը բողոք է հայտնել Հոնկոնգի վերաբերյալ ԱՄՆ-ի հուշագրի պատճառով

Չինաստանը հանդես Է գալիս այն հուշագրի դեմ, ըստ որի ԱՄՆ-ում ժամանակավոր ապաստանի իրավունք Է տրամադրվում Հոնկոնգի առանձին կատեգորիաների բնակիչների. դա բացահայտ միջամտություն Է ՉԺՀ-ի ներքին գործերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում ՉԺՀ-ի ԱԳ նախարարության լիազոր ներկայացուցչի գրասենյակի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը օգոստոսի 5-ին հրամանագիր Է ստորագրել, որի համաձայն, ԱՄՆ-ում ժամանակավոր ապաստանի իրավունք Է տրամադրվում Հոնկոնգի առանձին կատեգորիաների բնակիչների, որոնց, ամերիկյան վարչակազմի կարծիքով, կարող Է հետապնդում սպառնալ Չինաստանի իշխանությունների կողմից: Բայդենը նաեւ կարգադրել Է հոնկոնգցիներին ԱՄՆ-ում աշխատանքի տեղավորման հնարավորություրն ապահովել:

«Հոնկոնգում ՉԺՀ-ի ԱԳ նախարարության գրասենյակը ի պատասխան վճռական բողոք Է հայտնում եւ խստորեն դատապարտում ԱՄՆ-ի կառավարության՝ Հոնկոնգի վերաբերյալ այսպես կոչված հուշագիրը, որն արտավորում Է Հոնկոնգի ազգային անվտանգության օրենքը, բացահայտորեն միջամտում Է Հոնկոնգի գործերին եւ ՉԺՀ-ի ներքին գործերին, նա կոպտորեն ոտնահարում Է միջազգային իրավունքը եւ միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը»,-ասվում Է հայտարարության մեջ:

Նշվում Է, որ Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքի մշակումն ու ընդունումը եւ հատուկ վարչական շրջանի ընտրական համակարգի բարեփոխումը վերականգնել են կայունությունը, ամրապնդել օրենքի գերակայությունը, ապահովել Հոնկոնգի բնակիչների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում