Հայաստանի գրեթե բոլոր տարածաշրջաններում ձյուն է և բուք․ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանի գրեթե բոլոր տարածաշրջաններում ձյուն է և բուք․ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող, Բերդ-Ճամբարակ (բուք է) և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ջերմուկի խաչմերուկից Սարավան«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Գյումրի-Աշոցք, Գյումրի-Մաստարա և Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար: 

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Արտաշավան համայնքում, Վարդենիս և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջան քաղաքում մառախուղ է։

Արագածի, Թալինի, Ապարանի տարածաշրջաններում բուք է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում