Չինաստանը փակել է չղջիկների քարանձավները

Չինաստանը փակել է չղջիկների քարանձավները

Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի վերաբերյալ հետազոտությունը պետական գաղտնիք են դարձրել եւ փակել են չղջիկների քարանձավները, որոնք կարող են վիրուսի տարածող լինել, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Լրագրողները գրում են, որ իրենք հետաքննություն են անցկացրել եւ պարզել են, որ Չինաստանի կառավարությանն առընթեր հատուկ հանձնաժողովը մինչ հրապարակումը ստուգում է կորոնավիրուսի վերաբերյալ հետազոտությունը: Նշվում է նաեւ, որ Պեկինը դրամաշնորհներ է տրամադրում գիտնականներին, որոնք ուսումնասիրում են վիրուսի ծագումը:

Հրապարակման համաձայն, փետրվարի 24-ին երկիրը մտցրել է ուսումնասիրությունների հրապարակման նոր կանոններ, քանի որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահն այդ առումով «կարեւոր հանձնարարականներ» է տվել:

«Այսօր քարանձավները, որոնք ժամանակին ուսումնասիրել են գիտնականները, գտնվում են իշխանությունների խիստ հսկողության տակ»,- նշվում է գործակալության նյութերում:

Խոսքն այն քարանձավների մասին է, որտեղ չղջիկներ են ապրում: Բացի այդ, լրագրողները հայտարարել են, որ իրենց հետեւել են Չինաստանի պետանվտանգության գործակալները, ովքեր թույլ չեն տվել այցելել այն քարանձավ, որտեղ 2017 թվականին հայտնաբերվել են ատիպիկ պնեւմոնիայի համար պատասխանատու չղջիկների տեսակները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում