Ստեփանակերտի կենտրոնական շուկայում առավոտյան ժամը 9-ից մինչ շուկայի աշխատանքների ավարտը հսկողություն կիրականացվի

Ստեփանակերտի կենտրոնական շուկայում առավոտյան ժամը 9-ից մինչ շուկայի աշխատանքների ավարտը հսկողություն կիրականացվի

Վաղվանից՝ հուլիսի 21-ից, Ստեփանակերտի կենտրոնական շուկայում պետական տեսչությունների կառավարման կոմիտեն շուկայի կազմակերպիչ իրավաբանական անձի հետ միասին կիրականացնի ոչ միայն վերահսկողություն, այլ նաև հսկողություն`առավոտյան ժամը 9-ից մինչ շուկայի աշխատանքների ավարտը:

Այս մասին հայտնում են ԼՂ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից:

Կոմիտեի համապատասխան տեսչության աշխատակիցները կիրականացնեն աշխատանքներ տեղական առկա սակավ մթերքի վաճառքի գների կարգավորման ուղղությամբ, իսկ այլ միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվող իրավաբանական անձանց նկատմամբ կիրականացվի վերահսկողություն` հերթապահ խմբերով դիտարկումների միջոցով։

Կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին ապահովել նաև պատշաճ հանրային վերահսկողություն և կոմիտեի 50-99 թեժ գծի համարին զանգահարել խախտումներ նկատելուն պես:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում