Կստեղծվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով

Կստեղծվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Ստեղծել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին` քառամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ»,- ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում