Ճապոնիան չի մեկնաբանում Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը G20-ի ֆինանսների նախարարների հանդիպմանը
Ճապոնիան չի մեկնաբանում ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի մասնակցության հնարավորությունը G20 մասնակից երկրների ֆինանսների նախարարությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը, որը նախատեսված է ապրիլի 20-ին Վաշինգտոնում, առցանց ձևաչափով: Այս մասին ուրբաթ օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Մասնակիցների գրանցումն իրականացնում է Ինդոնեզիան՝ որպես նախագահող երկիր, և մենք ի վիճակի չենք մեկնաբանելու այս կամ այն երկրի մասնակցության հնարավորությունը»,- ասաց նա։ Միաժամանակ Մացունոն հիշեցրել է, որ Ճապոնիան և G7-ի իր գործընկերները համաձայն են, որ Ռուսաստանի հետ բազմակողմ ֆորումներ կամ միջազգային կազմակերպությունների հանդիպումներ չպետք է անցկացվեն նախկինի պես՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը նախատեսվում է քննարկել պարենային ապրանքների և էներգառեսուրսների գների շուրջ իրավիճակը, որոնք աճել են Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ։
Կարծիքներ