Բրիտանական ակումբներն առանց խնդիրների դուրս եկան Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ

Բրիտանական ակումբներն առանց խնդիրների դուրս եկան Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Գրանադային» ու հաղթեց 2-0 հաշվով:

Հանդիպման արդեն 6-րդ րոպեին հաշիվը բացեց Կավանին, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին Վալյեխոն դարձավ ինքնագոլի հեղինակ՝ կրկնապատկելով անգլիական թիմի առավելությունը։

Այսպիսով, դիմակայությունում հաղթելով ընդհանուր 4-0 հաշվով՝ մանչեսթերցիները դուրս եկան կիսաեզրափակիչ, որտեղ կմրցեն «Ռոմայի» հետ։

Իսկ Լոնդոնի «Արսենալը» Պրահայում ջախջախեց «Սլավիային»։ Լոնդոնցիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Աչքի ընկան Պեպեն, Սական, իսկ Ալեքսանդր Լակազետը դարձավ դուբլի հեղինակ:

Լոնդոնցիները դիմակայությունում ընդհանուր 5-1 հաշվով հաղթեցին և դուրս եկան կիսաեզրափակիչ, որտեղ կմրցեն «Վիլյառեալի» հետ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում