Վրաստանում կորոնավիրուսի մեկ օրվա դեպքերի թվի հակառեկորդ է սահմանվել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 87-ով:
Սա պանդեմիայի ողջ ընթացքում մեկ օրա ընթացքում գրանցված հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է:
Ըստ երկրի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տվյալների` վարակվածների ընդհանուր թիվը 1917 է:
Մեկ օրում դուրս է գրվել 20 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը 1354 է: Պանդեմիայի ընթացքում մահացել է 19 վարակակիր:
Կարծիքներ