Արցախի ԱԺ նախագահը հյուրընկալել է ԱՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը

Արցախի ԱԺ նախագահը հյուրընկալել է ԱՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ԱՀ փաստաբանների պալատի նախագահ Օլյա Ալթունյանին և պալատի անդամներին, տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

 

Հանդիպման ընթացքում կարևորվել է Փաստաբանների պալատի դերը՝ որակյալ իրավաբանական օգնության տրամադրման, ինչպես նաև իրավական պետության կառուցման գործում: Քննարկվել են նաև փաստաբանական գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին վերաբերող հարցեր, որոնց լուծումը, ըստ փաստաբանների պալատի անդամների, պահանջում է օրենսդրական բարեփոխումներ:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել վերանայել մատնանշած օրենքները և անհրաժեշտության դեպքում հանդես գալ առաջարկություններով:

 

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը և ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում