Սպիտակ տունը մեկնաբանել է Շերխանի և Տաբակիի մասին Պուտինի խոսքերը

Սպիտակ տունը մեկնաբանել է Շերխանի և Տաբակիի մասին Պուտինի խոսքերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանին «ահաբեկող» երկրների հետ կապված իրավիճակը համեմատել էր Շերխան վագրի շուրջ պտտվող Տաբակի շնագայլի հետ:

Սպիտակ տունը հայտարարել է, որ իրենց վրա չեն վերցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ քիփլինգյան «Մաուգլիից» Շերխանի և Տաբակիի մասին ակնարկը։

Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակիին հարցրել են, թե արդյո՞ք Սպիտակ տանը այդ խոսքերն իրենց վրա են վերցնում։

«Չեմ կարծում, որ մենք մեր վրա ենք վերցնում ինչ-որ բան, որը նախագահ Պուտինն է ասում։ Մենք հաստ մաշկ ունենք», – պատասխանել է Փսակին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում