Կանադան Ուկրաինային մահաբեր զենք կտրամադրի
Կանադայի իշխանությունները որոշել են Ուկրաինային տրամադրել 7,8 մլն կանադական դոլարի (6,1 մլն դոլար) մահաբեր զենք։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Նախկինում Կանադայի իշխանությունները հայտարարել էին ուկրաինական բանակի համար միայն համազգեստի և այլ սարքավորումների մատակարարման մասին։
2015 թվականից Կանադայի զինված ուժերը Լվովի մարզի Յավորիվ ուսումնավարժարանում ուկրաինական բանակի զինվորներին ու սպաներին նախապատրաստում են «Համախմբող» գործողության շրջանակներում: Ավելի վաղ Օտտավան հայտարարել էր, որ կանադացի զինվորական հրահանգիչները կշարունակեն Ուկրաինայում գտնվել «Միացում» գործողության շրջանակներում մինչև 2025 թվականը։ Բացի այդ, առաքելության կազմը ժամանակի ընթացքում 200-ից կհասցվի 400-ի։
Կանադայի կառավարությունը նաև 500 միլիոն կանադական դոլարի (392,5 միլիոն դոլար) վարկ կտրամադրի Ուկրաինային, ասել է Թրյուդոն։
«Այսօր [փետրվարի 14-ին] մենք հայտարարում ենք, որ Կանադան մինչև 500 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինայի կառավարությանը»,- ասել է նա։ Վարչապետը հավելել է, որ սա Կիևին օգնության լրացուցիչ փաթեթ է։
Հունվարին Օտտավան արդեն Ուկրաինային տրամադրել էր 120 միլիոն CAD (այն ժամանակ՝ 96,2 միլիոն դոլար) վարկ՝ աջակցելու նրա տնտեսական կայունությանը և բարեփոխումներին:
Կարծիքներ