Ճապոնիայի վարչապետը դեռևս չի նախատեսում առանձին բանակցություններ Զելենսկու հետ Նյու Յորքում
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դեռ չի նախատեսում առանձին երկկողմ բանակցություններ անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Նյու Յորքում, որտեղ տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթը։ Այս մասին ԱՄՆ թռչելուց առաջ լրագրողներին ասել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը։
«Նախագահ Զելենսկու հետ բանակցությունների հարցում այս պահին մենք չենք ակնկալում առանձին բանակցություններ վարել, սակայն նախագահ Զելենսկին և ես ներկա կլինենք մի քանի հանդիպումների, ուստի կարծում եմ, որ մենք հավանաբար կխոսենք»,- ասել է նա։ Ճապոնիայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ ներկայումս համաձայնել է երկկողմ բանակցություններ վարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի հետ։
Կարծիքներ