Կալիֆորնիայում անտառային հրդեհների արդյունքում այրվել է շուրջ 810 հազար հա տարածք

Կալիֆորնիայում անտառային հրդեհների արդյունքում այրվել է շուրջ 810 հազար հա տարածք

Կալիֆորնիայում անտառային հրդեհների արդյունքում այրվել է շուրջ 810 հազար հա տարածք, գրում է The Guardian-ը:

Հրշեջները շարունակում են պայքարել աղետի դեմ, իսկ նահանգի միլիոնավոր բնակիչներ շոգի պատճառով էլեկտրաէներգիայի անջատումներ են սպառնում:

Նախկին հակառեկորդը նահանգում գրանցվել էր 2018 թվականին: Այդ ժամանակ անտառային հրդեհներից այրվել էր 793184 հա տարածք:

Կալիֆորնիայի հրշեջ ծառայության մամուլի խոսնակ Լին Տոլմաչոֆը հայտարարել է, որ իրավիճակը վտանգավոր է, քանի որ նահանգում բռնկված հրդեհների ամենավտանգավոր սեզոնը դեռ առջեւում է: Սովորաբար նկատվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում