Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ու չդատապարտելը, պատասխանատվության չենթարկելը բերում է նոր ցեղասպանությունների, նոր ոճրագործությունների. ՀՀ ՄԻՊ

Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ու չդատապարտելը, պատասխանատվության չենթարկելը բերում է նոր ցեղասպանությունների, նոր ոճրագործությունների. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Օսմանյան կայսրությունում պետական կազմակերմամբ ու իրականացմամբ միլիոնավոր մարդիկ սպանվեցին ու խոշտանգվեցին, ունեզրկվեցին ու բռնի տեղահանվեցին միայն այն պատճառով, որ հայ են:
Ադրբեջանական իշխանությունները նույն ցեղասպան քաղականությունն էին վարում նաև 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում, որը շարունակվում է նաև ներկայում:
Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ու չդատապարտելը, պատասխանատվության չենթարկելը բերում է նոր ցեղասպանությունների, նոր ոճրագործությունների»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում