Հերոս Ալեն Մարգարյանի ստեղծագործությունները դիպչում են մարդկանց սրտերին. Ալեն Սիմոնյան

Հերոս Ալեն Մարգարյանի ստեղծագործությունները դիպչում են մարդկանց սրտերին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանու ներքո դեկտեմբերի 11-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սահմանամերձ մի շարք համայնքների երեխաներ դիտել են Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ալեն Մարգարյանի հեղինակած հեքիաթաշարի բեմադրությունը: «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի հեղինակային հեքիաթաշարը՝ «Դետեկտիվ Ալենը», արդեն իսկ շատ երեխաների սիրված ներկայացումներից է:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ողջույններն էր փոխանցել Ալենի ընտանիքի անդամներին՝ նշելով, որ հերոսացած տղայի ստեղծագործություններն ապրում են ու առաջին իսկ ծանոթությունից դիպչում են մարդկանց սրտերին:

Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը, ՀՀ ԱԺ-ի հետ համագործակցությունը լավ սկիզբ է համարում: Նա նպատակ ունի ներկայացումը տանել մարզեր՝ ավելի շատ երեխաների հնարավորություն ընձեռելով այն դիտելու: Նազելի Տերտերյանի խոսքով դա կլինի Ալենի նվերը մանուկներին: ««Դետեկտիվ Ալենի» հերոսը հենց ինքն է»,-նշել է տիկին Նազելին՝ հավելելով, որ Ալենը վաղ տարիքում հետախույզ դառնալու ցանկություն է ունեցել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում