Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը բրազիլացի պաշտոնյանին ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը
Բրազիլիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ Եպիսկոպոս Բերբերյանը և թեմի ներկայացուցչական խորհրդի ատենապետ Անդրե Կիսաջեկյանը Հայոց Ցեղասապանության ճանաչման հարցով հանդիպում են ունեցել մայրաքաղաք Բրազիլիայի ազգային արդարադատության խորհրդի նախագահ Լուիզ Ֆուքսի հետ: Այս մասին հայտնեցին Բրազիլիայի հայոց թեմի տեղեկատվական բաժնից:
Հանդիպումը տեղի է ունեցել zoom տարբերակով, քանի որ երկրում կորոնավիրուսի համավարակով պայյմանավորված ծանր վիճակը պահպանվում է:
Հանդիպաման սկզբում Նարեկ սրբազանը Լուիզ Ֆուքսին ներկայացրել է Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը հայ-բրազիլական ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Սրբազան հայրը Լուիզ Ֆուքսին առաջարել է մոտիկից ծանոթանալ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված հայ ժողովորդի զանգվածային բնաջնջմանը ուղղված թուրքական վայրագություններին համոզվելու համար, որ այդ ժամանակ տեղի է ունեցել դարի ողբերգությունը: Նարեկ սրբազանը անդրադարձել է նաև Արցախյան վերջին պատերազմի օրերին գերեվարված հայորդիների հրատապ հարցին՝ խնդրելով որպեսզի Լուիզ Ֆուքսը առաջարկություններով հանդես գա Բրազիլական կառավարության կոնգրեսում: Սրբազան հայրը Լուիզ Ֆուքսին հրավիրել է միասին մեկնել Հայաստան:
«Մեծ գնահատանքի է արժանի նաև Անդրե Կիսաջեկյանի կատարած աշխատանքը բրազիլահայ գաղութի կյանքում, նա իր անձնական ուշադրության և հոգածության տակ է պահում հայությանը վերաբերող կենսական նշանակություն ունեցող բազմապիսի հարցեր: Անդրե Կիսաջեկյանի անձնական միջոցներով առայսօր տարաբնույթ օգնություններ են ուղղվում դեպի Մայր Հայրենիք և դեպի Մայր Եկեղեցի: Արցախյան պատերազմի ցավալի օրերին Անդրե Կիսաջեկյանը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում համախմբելով մեծաթիվ հայերի բողոքի ձայն բարձրացվեց թուրքական դեսպանատան առջև, ինչպես նաև հումանիտար մեծ օգտակարություն բերեց արցախահայությանը: Այս հանդիպման ժամանակ նա իր բողոքի խոսքով ներկայացրեց, թե աշխարհը ինչպիսի անտարբերություն է ցուցաբերում այսքան հրատապ հարցերին, որոնք տեղի են ունենում հայության հետ: Այս ծրագրի իրականցման գործում մեծ դեր ունեցավ նաև բրազիլահայ բժիշկ-պրոֆեսոր Սերժիո Հոթոթյանը: Աստվածային շնորհով ենք լցված, որ այս նախաձեռնությունը անպայման կպսակվի արդարությամբ՝ հետագա ժողովուրդների կյանքում կանխելով նման չարիք և ոճրագործություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ