Սեպտեմբերի 12-15-ը մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևանի Թումանյանի անվան այգում (Թումոյի այգի) իրականացվելու է հայ և համաշխարհային օպերային ստեղծագործությունների գլուխգործոցների բացօթյա ցուցադրությունը՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ։
Թատրոնի արտիստների կազմի ներկայացմամբ սեպտեմբերի 12-ին և 13-ին կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշ», սեպտեմբերի 14-ին՝ Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերաները, իսկ սեպտեմբերի 15-ին՝ «Օպերա գալա» համերգային ծրագիրը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
«Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն սեպտեմբերի 12-ին,13-ին,14-ին և 15-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 01:00-ին»,- նշված է Երևանի մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ