Ճապոնիայի իշխող կուսակցության նոր ղեկավարը խորհրդարանական ընտրությունները կհայտարարի հոկտեմբերի 27-ին
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) ընտրված նախագահ Սիգերու Իսիբան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հոկտեմբերի 27-ին խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու պլանների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
«Նոր վարչակազմը պետք է հնարավորինս շուտ ստանա հանրության վճիռը: Եթե պայմանները թույլ տան, ես կցանկանայի հաջորդ համընդհանուր ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 27-ին», - ասել է նա:Ակնկալվում է, որ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 15-ին։
Հոկտեմբերի 1-ին խորհրդարանը, որի երկու պալատները վերահսկում են ԼԴԿ-ն և նրա դաշնակից «Կոմեյտո» կուսակցությունը, արտահերթ նիստում Իսիբային կընտրի վարչապետ։
Կարծիքներ