Կապանի օդանավակայանում ոչ մի ադրբեջանցի չկա․ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյան
Այսօր համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ ադրբեջանցիները հասել են Կապանի օդանավակայան և դիրքավորվել այնտեղ: Իրավիճակի մասին PARA TV-ն պարզաբանում խնդրեց Սյունիքի նախին մարզպետ Վահե Հակոբյանից:
- Պարոն Հակոբյան, ի՞նչ իրավիճակ է հիմա Սյունիքում, մասնավորապես, սահմանամերձ հատվածներում:
- Իրավիճակն այս պահին հետևյալն է․ Գորիսից՝ Ներքին Խնձորեսկից մինչև Սրաշեն և Մեղրի մեր աշխարհազորը կանգնած է նույն դիրքերում, որտեղ կանգնած է եղել մինչ այսօր: 3-4 օր առաջ եղած սրացումը ստացվեց հարթել՝ առանց որևէ զիջման: Ռուս խաղաղապահները ևս ակտիվորեն միջամտում են, որպեսզի 2 կողմից էլ դիքային փոփոխություններ չլինեն:
- Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ ադրբեջանցիներ են հայտնվել Կապանի օդանավակայանում: Դուք տեղեկություն ունե՞ք արդյոք այս ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը:
- Ինչ վերաբերում է օդանավակայանին, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությունը, այնտեղ ոչ մի ադրբեջանցի չկա: Այսօր ռուս խաղաղապահներն են մեկ УАЗ Патриот՝ գնդացիրով և 4 խաղաղապահներով եղել այնտեղ՝ օդանավակայնի անմիջապես հարևանությամբ, ևս մեկ մեքենա տեղակայված է Ագարակ գյուղի ուղղությամբ (չշփոթել Ագարակ համայնքի հետ)՝ դեպի Զանգելան, և ևս մեկը՝ Որոտանի կամրջի մոտ: Նշեմ, որ այդ УАЗ մեքենաներով ռուսները պարեկային ծառայություն են իրականացնում M2 մայրուղու վրա: Ճիշտ է, ռուսներն իրականացնում են իրենց խաղաղապահ առաքելությունը, այնուամենայնիվ, հարցը մնում է բաց և մտահոգիչ, քանի որ Սյունիքի սահմաններում մինչ այս պահը չկա կանոնավոր բանակ և չկան բանակցողներ, ովքեր կկազմակերպեն և կկանոնակարգեն սահմանազատման աշխատանքները:
Կարծիքներ