30 տարի անց գյուղն ունի նորակառույց մանկապարտեզ. բարով վայելեք, Ակնաշենի բալիկներ. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Ակնաշենի նորակառույց մանկապարտեզի նախկին և ներկա լուսանկարներն ու գրել.
«Ակնաշենի մանկապարտեզի վթարային շենքը 30 տարի չէր գործում, այսօր գյուղն ունի նորակառույց մանկապարտեզ։
1995թ․-ից գյուղի մանկապարտեզի շենքը դադարեց գործել, իսկ վթարային շենքում բնակություն հաստատեցին անապահով 6 ընտանիք։
30 տարի անց գյուղն ունի նորակառույց մանկապարտեզ: Բարով վայելեք Ակնաշենի բալիկներ»:



Կարծիքներ