Լիբանանի վարչապետ կդառնա Գերմանիայում երկրի դեսպան Մուստաֆա Ադիբը

Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի վարչապետի պաշտոնում այն բանից հետո, երբ նա ֆինանսական ճգնաժամի և Բեյրութի նավահանգստում վերջերս տեղի ունեցած պայթյունի ֆոնին ստացավ խոշոր կուսակցությունների աջակցությունը՝ նոր կառավարություն ձևավորելու համար:
Ադիբի նշանակումը տեղի է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի նախօրեին, որը 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից հետո ամենասուր ճգնաժամի հաղթահարման նպատակով Լիբանանի քաղաքական գործիչների նկատմամբ ճնշում գործադրելու միջազգային ջանքերը համակարգող կենտրոնական դեմքն է:
Նախորդ կառավարությունը, Հասան Դիաբի գլխավորությամբ, հրաժարական է տվել օգոստոսի 10-ին՝ նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո:
Կարծիքներ