Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի նկուղի հրդեհը մարվել է. փրկարարները տարհանել են 60 քաղաքացու

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի նկուղի հրդեհը մարվել է. փրկարարները տարհանել են 60 քաղաքացու

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 24-ին, ժամը 11։33-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նկուղում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հեթապահ բժիշկը»,- հայտնում է աղբյուրը՝ հավելելով, որ փրկարարները տարահանել են 60 քաղաքացու։

ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։12-ին մարվել՝ 12։14-ին։ 40 քմ տարածքում այրվել է աղբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում