Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլորին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ

Երևանի քաղաքապետարանը մարտի 1-2-ին հրավիրում է բոլորին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։ Մարտի 1-ից կգործի գրքերի տոնավաճառ, որտեղ գրքերը հասանելի կլինեն մինչև 30% զեղչով։
Մարտի 2-ին՝ պանելային քննարկումներ, ընթերցանության անկյուն, խամաճիկների թատրոն, հեքիաթների ընթերցանություն, վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։
Համերգ՝ մարտի 2-ին
13:30՝ Սոնա Գյուլխասյան - Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն»
15:30՝ «Լավ էլի»
18:00՝ «Նեմրա»
Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, մարտի 1-2-ին
Մուտքն ազատ է։
Կարծիքներ