Վրաստանը բավականաչափ փորձ ունի, որպեսզի երկիրը չտանի Ուկրաինայի ճանապարհով. Կոբախիձե
Վրաստանը բավականաչափ փորձ ունի, որպեսզի երկիրը չտանի Ուկրաինայի ճանապարհով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Մեր ժողովուրդն առանձնահատուկ փորձ ունի, ինչը, ցավոք, չի ունեցել ուկրաինացի ժողովուրդը, ինչի պատճառով այդ երկիրը հասել է նման ծանր վիճակի»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կալաձեն հայտարարել էր, որ Արևմուտքը սկսել է ճնշել Վրաստանին, քանի որ վերջինս չի ցանկանում իր տարածքում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ:
Կարծիքներ