Ուկրաինա ներխուժումը աղետ կլինի Ռուսաստանի համար․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ աղետ կլինի Մոսկվայի համար, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եթե Ռուսաստանի Դաշնության իշխանությունները անեն այն, ինչի ընդունակ են՝ սահմանին կենտրոնացված իրենց ուժերով, դա աղետ կլինի Ռուսաստանի համար»,- շեշտել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։
Բայդենը հավելել է, որ ԱՄՆ գործընկերներն ու դաշնակիցները պատրաստ են լուրջ վնաս հասցնել ռուսական տնտեսությանը։
Կարծիքներ