2026 թվականին Հայաստանի անկախության դեմ պայքարող բոլոր ուժերին պետք է ուղարկենք գրողի ծոցը. Ռուբինյան

2026 թվականին Հայաստանի անկախության դեմ պայքարող բոլոր ուժերին պետք է ուղարկենք գրողի ծոցը. Ռուբինյան

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններին:

 

«Եվ այսպես, ֆիքսենք.

 

Սերժ Սարգսյանի, Քոչարյանի, Կտրիճ Ներսիսյանի ու կոմունիստների քաղաքական ինցեստի արդյունքում քաղաքապետ դարձած Վարդանիկը, Գյումրիի խնդիրներով զբաղվելու փոխարեն, ամենօրյա ռեժիմով քարոզներ է կարդում ընդդեմ Հայաստանի անկախության:

 

Բայց սա տարօրինակ չէ. իրեն հենց դրա համար էլ ծնել են իր տերերն ու տիրոջ տերերը:

2026 թվականին Հայաստանի անկախության դեմ պայքարող բոլոր ուժերին պետք է ուղարկենք գրողի ծոցը:

 

Իսկ «շան տղա» արտահայտությունը չարաշահողներին, թերևս, դնչկալ հագցնելու ժամանակն է եկել»,- մասնավորապես գրել է Ռուբինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում