Հռոմի պապը դիմել է հավատացյալներին

Հռոմի պապը դիմել է հավատացյալներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացումից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներին, ովքեր ամեն օր հավաքվում են Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։ Հիվանդանոցից ուղարկված կարճ ձայնային հաղորդագրության մեջ նա շնորհակալություն է հայտնել նրանց աղոթքների համար, ասվում է Վատիկանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Պետրոսի հրապարակից իմ առողջության համար աղոթելու համար: Թող Աստված օրհնի ձեզ և թող Աստվածածինը պաշտպանի ձեզ: Շնորհակալություն», – ասել է Ֆրանցիսկոսը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում