Գնաճը կաթվածահար է արել սուրճի համաշխարհային առևտուրը

Գնաճը կաթվածահար է արել սուրճի համաշխարհային առևտուրը

Սուրճի համաշխարհային առևտրով զբաղվող կազմակերպությունները հայտարարել են, որ հատիկավոր սուրճի գնի կտրուկ աճի պատճառով իրենց գնումները հասցրել են նվազագույնի։

Ինչպես հայտնել է Reuters-ը, մատակարարները դեռ պետք է համոզեն մանրածախ խանութներին ընդունել սուրճը: Նախորդ շաբաթ Հյուսթոնում ԱՄՆ Սուրճի ազգային ասոցիացիայի ամենամյա համաժողովի մասնակիցները նշել են, որ իրենք ցնցված են Intercontinental Exchange (ICE) բորսայում 2024 թ․ նոյեմբերից ի վեր Արաբիկա սուրճի ֆյուչերսների 70% աճից:

Էկվադորում լուծվող սուրճի արտադրող ELCAFE ընկերության գլխավոր տնօրեն Ռենան Չուեյրին նշել է, որ այս տարի առաջին դեպքն է, որ մինչև մարտ չի վաճառվել ապրանքների տարեկան ակնկալվող ամբողջ ծավալը:

«Մենք սովորաբար մինչ այժմ պետք է սպառած լինեիք ամբողջը, բայց առայժմ վաճառել ենք արտադրանքի 30 տոկոսից էլ պակաս»,- ասել է նա։

Որոշ կանխատեսումների համաձայն՝ Արաբիկա սուրճի գինը մինչև տարեվերջ կարող է նվազել 30%-ով, քանի որ ըմպելիքի բարձր գները զսպում են պահանջարկը։ Սակայն այս տարի ակնկալվում է բրազիլական սուրճի բարձր բերքատվություն:

Հունվարին Bloomberg-ը հայտնել էր, որ սուրճի մեծածախ գները վերջերս գերազանցել են 1970-ականների վերջին սահմանած բոլոր ժամանակների առավելագույն գինը՝ հասնելով 7.5 դոլարի մեկ կիլոգրամի դիմաց:

Ըստ Bloomberg-ի, իրավիճակը կարող է վատթարանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կոլումբիայի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, որն ԱՄՆ-ին սուրճի երկրորդ մատակարարն է։ Ընդհանուր առմամբ, Արաբիկայի և Ռոբուստայի գինը վերջին 12 ամիսների ընթացքում աճել է ավելի քան երկու անգամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում