Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել շուրջ 1250 փախստական
Վերջին մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի իրենց տներ են վերադարձել մոտ 1250 փախստականներ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 1244 մարդ: Ավտոբուսների տեղաշարժը տեղի է ունեցել ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ իրենց մշտական բնակության վայր են վերադարձել շուրջ 32 000 փախստականներ:
Կարծիքներ